Սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել «Ընտրական կողմնացույց Վրաստան» հարթակի շնորհանդեսը, որին ներկա կգտնվեն Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը, ինչպես նաև Նիդեռլանդների և Գերմանիայի դեսպանները՝ հայտնում է «Ալիք մեդիան»:
«Ընտրական կողմնացույց Վրաստանը» ոչ կուսակցական, էլեկտրոնային հարթակ է, որը սպառողին տեղեկացնում է քաղաքական կուսակցությունների դիրքորոշումների մասին և օգնում է բացահայտել, թե որ կուսակցության ծրագիրն է համապատասխանում իրենց հայացքներին:
Հավելվածը հասանելի է 2020 թվականի սեպտեմբերի 23-ից https://kompasi.partiebi.ge կայքում և ներառում է տեղեկություններ բոլոր խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր հիմնական քաղաքական կուսակցություների մասին:
Նախագծի հետազոտական հատվածն իրականացվում է CRRC Georgia-ի, Վրաստանի քաղաքականության ինստիտուտի (GIP) և ԹՊՀ-ի Տնտեսագիտության միջազգային դպրոցի (ISET) հետազոտողների կողմից:
Նախագիծը հասանելի է նաև հայերեն ու ադրբեջաներեն: