«Կարծում եմ, որ հանրահավաքի որոշումը հարմարեցվել է դատարանում կալանքի հարցի քննարկմանը: Ու թքած, որ հանրահավաքի պատճառով եկած մարդկանց մեծ մասը կարող են ու, ցավոք, ամենայն հավանականությամբ, կվարակվեն կորոնավիրուսով:
Ամեն բան քրեական գործով մեղադրվողի քաղաքական պաշտպանության և հարցի քաղաքականացման համար:
Ժողովրդի համա՞ր, ժողովրդի հե՞տ»,- Ֆեյսբուքի իր էջում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադարձել է ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների՝ հոկտեմբերի 8-ին հրավիրած հանրահավաքին: