Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Խուան Կառլոս Լենտիխոյի հետ հանդիպմանը քննարկել է ԱՄԷԳ-ի կողմից տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացվող և նախատեսվող ծրագրերը՝ ուղղված Հայկական ԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանության և անվտանգության բարձրացմանը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԱԷՄԳ-ի՝ ՀՀ-ում տարբեր առաքելությունների արդյունքներին։ Կարևորելով դրանց շարունակականության ապահովումը՝ նախարար Պապիկյանն առաջարկել է ավելացնել ԱՄԷԳ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանն ուղղված լրացուցիչ աջակցության ծրագրերը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱԷԿ-ի նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագրին վերաբերող, ինչպես նաև ՀԱԷԿ -ի անվտանգության բարձրացմանն ուղղված հարցեր։