Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը դեպի «Յուվենտուս» տրանսֆերն արագացնելու համար փորձել է հնարավորինս շուտ ստանալ Իտալիայի անձնագիր, սակայն ուրուգվայցի ֆուտբոլիստը դիմել է խարդախության:
La Repubblica-ն գրում է, որ Սուարեսը իտալերենի քննության պատրաստվելիս խախտել է կանոնները, նա վաղաժամ իմացել է քննության թեմաները: Դրանք հարձակվողը ստացել է՝ քննությունն ավելի հեշտ հանձնելու համար: Գործով անցնում է մի քանի կասկածյալ: Բացի ֆուտբոլիստից, քննարկվում են նաև Պերուջայի օտարերկրացիների համալսարանի ռեկտորն ու գործադիր տնօրենը:
Գործի վերաբերյալ այլ մանրամասներ կհաղորդվեն համալսարանում նախատեսված ստուգումներից հետո: