Ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած աղմկահարույց զեկույցին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հիշեցնելով ԱԱԾ պետի երեկ արած հայտարարությունն առ այն, որ հրապարակումն ընդունվել է որպես հաղորդում:
«Սեփական երկրի շահերը չներկայացնողների կամ շահերի դեմ աշխատողների և այլ պետության շահերը սպասարկողների հասցեին ես չէ, որ պետք է գնահատական հնչեցնեմ, դարերով այդ մարդկանց հասցեին գնահատական են հնչեցրել: Այդ մարդիկ հստակ ունեն դավաճանի պիտակ»,- նշեց Մակունցը: