Սեպտեմբերի 23-ից 30-ը սահմանվել է ՈՒԵՖԱ-ի կողմից՝ որպես մասսայական ֆուտբոլի շաբաթ: Միջոցառումներ են անցկացվելու նաև Հայաստանում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
«Մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի տարբեր ծայրամասերում գտնվող երեխաներին կմիավորի մեկ բան՝ ֆուտբոլը: Ներկայացնում ենք ՈՒԵՖԱ-ի Մասսայական ֆուտբոլի շաբաթվա շրջանակներում Հայաստանում անցկացվող միջոցառումների մանրամասն
ժամանակացույցը»,- գրված է հայտարարությունում: