Ռուսաստանում կորոնավիրուսի երկրորդ պատվաստանյութը պաշտոնապես կգրանցվի մինչև հոկտեմբերի 15-ը: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya կայքը:
Երկրորդ դեղամիջոցը ստեղծվել է Սիբիրի «Վեկտոր» ինստիտուտում, որտեղ անցյալ շաբաթ ավարտվել էր կլինիկական փորձարկման նախնական փուլը:
Ռուսաստանում կորոնավիրուսի առաջին պատվաստանյութը գրանցվել էր Մոսկվայում օգոստոսին: Կլինիկական փորձարկման վերջին փուլին մասնակցել է 40 հազար կամավոր: