Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հարավային Կորեայի քաղաքացիների համար չեղարկվում են Ռուսաստան մուտքի սահմանափակումները, որոնք սահմանվել էին կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին հայտնում են ՌԴ կառավարությունից:
Վերոնշյալ երկրների քաղաքացիները, ինչպես նաև նրանք, որոնք ունեն կեցության իրավունք, կարող են Ռուսաստան մուտք գործել օդային հաղորդակցության միջոցով:
Ռուսաստանցիները, իրենց հերթին, կարող են անարգել թռչել այդ երկրներ:
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հարավային Կորեայի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու որոշումը ներկայացվել էր սեպտեմբերի 18-ին ՌԴ օպերատիվ շտաբի նիստի արդյունքներով՝ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի գլխավորությամբ:
Հիշեցնենք՝ Հայաստանի հետ Ռուսաստանի օդային սահմանները փակ են: