«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցությունների հրավիրած համատեղ հանրահավաքին:
«Չեմ կարծում, որ այդ ուժերին կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել՝ երկու պատճառով: Նախ՝ չեմ կարծում, որ բոլոր խնդիրներով հանդերձ՝ հանրության շրջանում մեծ դժգոհություն կա, երկրորդ՝ չեմ կարծում, որ նույնիսկ եթե այդպիսի դժգոհություն լինի, այդ ուժերն են, որ պիտի որևէ մեկին մոբիլիզացնեն: Ընդհանուր առմամբ՝ կարծում եմ, որ այդ ուժերը երբևիցե չեն կարողանալու Հայաստնում որևէ լայն աջակցություն մոբիլիզացնել, և դրա պատճառներն իրենք կարող են փնտրել իրենց անցյալում, ներկայում կամ այլ տեղերում»,- նշեց Ռուբինյանը: