Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդլայնված գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են նախարարության ղեկավար կազմն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, նախարարն աշխատակազմին է ներկայացրել շրջակա միջավայրի նախարարության նոր գլխավոր քարտուղարին՝ Գրիգոր Գուլյանին։