Հայաստանում վերջին տարիներին նվազել են մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թիվը. այդ մասին 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակումից:
Ըստ վիճակագրության՝ 2002 թ. Հայաստանում գրանցվել է 111 անչափահաս մուրացիկ և թափառաշրջիկ, 2016 թ. նրանց թիվը կազմել է 13, իսկ 2019 թ.՝ հաշվառվել է 5 հոգի:
Վիճակագրական կոմիտեից նաև տեղեկացանք, որ հինգ մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասներից 2-ը Երևանից են, 3-ը՝ Կոտայքից: Նրանք բոլորն էլ մինչև 14 տարեկան են: