Շնորհավոր Սփյուռք, շնորհավոր Հայաստան, շնորհավոր Արցախ՝ այսպես Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Զվարթնոց տաճարում մեկնարկած «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության ընթացքում իր ելույթն սկսեց Արախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Օգոստոսի 28-ին Սարդարապատում մենք, կարևորելով հուիսյան հերոսամարտը, հերոսացրել ենք այսօրվա իրական հերոսներին, մեր գոյապայքարի հերոսներին։ Օգոստոսի 29-ին Արցախում մենք հերոսացրել ենք Ապրիլյան պատերազմի ու Արցախյան պատերազմի հերոսներին։
Այսօր մենք հերոսացնում ենք մեր տնտեսության հերոսներին»,- նշեց Հարությունյանը՝ հիշեցնելով հայտնի հեիաթը, երբ իր աղջկա ձեռքը խնդրելու գնացած թագաժառնագի առաջ գառնարածը պայման է դնում արհեստ սովորելու և հետագայում հենց այդ արհեստն էլ փրկում է թագավորի ու թագավորության կյանքը։
Այս նախաձեռնությունը շատ ողջունելի է՝ նշեց նախագահն ու հավելեց, որ մեր հերոսական ապագան պայմանավորված է այսօրվա հերոսներով, մեր տնտեսական հաջողություններով։
ԱՀ նախագահը «Մեր ժամանակի հերոսը» մրցանակը հանձնեց Յոլանտ Հատտատին և Ռաֆֆի Ռշտունուն։