Մեծ Բրիտանիան հասել է «վտանգավոր շրջադարձային պահի»: Երկրում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված դրության մասին խոսելիս հայտարարել է Միացյալ Թագավորության կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնը՝ փոխանցում է BBC-ն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի խոսքով՝ Անգլիայում նոր սահմանափակումները կարող են ձգվել վեց ամիս, եթե հակահամաճարակային իրավիճակը չփոխվի:
Խանութների աշխատակիցները պարտադիր պետք է դնեն դիմակներ, իսկ հարսանեկան արարողությունները թույլատրվում է անցկացնել մինչև 15 հյուրերի մասնակցությամբ: Հավաքույթների նոր կարգը խախտելու և դիմակ չդնելու տուգանքը կարող է հասնել մինչև 200 ֆունտ սթեռլինգի:
Բորիս Ջոնսոնը չի բացառել նաև սահմանափակումների խստացում երկրում:
Մեծ Բրիտանայի վարչապետը հայտարարել է, որ նույն քայլերը կիրականացվեն Միացյալ Թագավորության ամբողջ տարածքում՝ Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի ղեկավարների հետ հանդիպումից հետո: