Քարվաճառ տանող մոտ 17 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն այսօր մեկնարկեցին, իսկ Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր տանող 3,2 կմ ձգվող ճանապարահը շահագործման հանձնվեց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Երկու դեպքում էլ համայնքները միանում են Վարդենիս - Մարտակերտ մայրուղուն: Գործընթացին հետևել եմ տեղում՝ աշխատանքային այցիս ընթացքում: Ընդգծեմ, որ մեր բոլոր այն համայքների ճանապարհները, որոնք ուղղակիորեն կապված են մայրուղիներին, առաջիկա տարիներին հիմնականում կասֆալտապատվեն»,- գրել է Արայիկ Հարությունյանը: