«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությանը և ընդդիմության քննադատություններին:
«Մարդիկ, որոնք տարիներ շարունակ չեն պատկերացրել, թե մեր պետությունն ինչպես կարող է ունենալ զարգացման ռազմավարություն, կարելի էր սպասել, որ այսպիսի արձագանք կտան»,- նշեց Մակունցը:
Խմբակցության ղեկավարի խոսքով՝ ցանկացած ծրագրի ղեկավարումն ունի երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակներ, հատկապես պետության առաջնորդներն իրենց առջև պետք է ունենան այդպիսի նպատակներ:
«Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցությունների հրավիրած համատեղ հանրահավաքին անդրադառնալով՝ Մակունցը նշեց, որ իր համար հանրահավաքի կազմակերպման համար բերած ընդդիմադիրների պատճառները անհիմն են: