Արմեն Փամբուխչյանը կնշանակվի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողներին հայտնեց ինքը՝ նշելով, որ քաղաքական թիմն իր համաձայնությունը տվել է:
Նշենք՝ սեպտեմբերի 17-ին Արմեն Փամբուխչյանը դիմում էր գրել ԱԺ նախագահին՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ:
Փամբուխչյանը հայտնեց, որ տեղափոխման առաջարկ վարչապետին ինքն է արել, և այն հավանության է արժանացել:
Հարցին՝ ինչու որոշեց գործադիր գնալ, Ա.Փամբուխչյանն ասաց, որ խորհրդարանում իր գործունեությունն արդյունավետ էր, սակայն իր խառնվածքին ավելի բնորոշ է գործադիրում աշխատանքը: