2019թ. Հայաստանում որդեգրման ենթակա 64 երեխա է հաշվառվել, որից 36-ը կամ 56.2 %-ն աղջիկներ են. 1lurer.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի հաշվետվությունից:
Ըստ պաշտոնական վիճակագրության, երեխաներից 26-ը մնացել են առանց խնամքի, 14-ն ունեն երկու ծնող, 5-ը՝ միակողմանի ծնողազուրկ են, 2-ը՝ երկկողմանի ծնողազուրկ, 11-ը` միայնակ մոր երեխա են, 2-ը՝ ընկեցիկ և 1-ի ծնողը դատական կարգով ճանաչվել է անգործունակ:
Երեխաներից 33-ն առողջ են, 31-ն ունեն առողջական խնդիրներ, որից 7-ը հաշմանդամ է: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այդ երեխաներից 24-ը 1-6 տարեկան են, 17-ը՝ 6 ամսականից 1 տարեկան են, 10-ը՝ մինչև 6 ամսական և այլն:
Որդեգրման ենթակա երեխաների թիվն ամենաշատը Երևանում է՝ 45, 5-ը՝ Շիրակի մարզում, 4-ը` Կոտայքում, 3-ական երեխա՝ Տավուշում և Արմավիրում, 2-ը` Լոռիում, 1-ը` Գեղարքունիքում: Արարատում, Սյունիքում ու Վայոց ձորում որդեգրման ենթակա երեխա չի հաշվառվել: