Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 218 նոր դեպք: Հարևան երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 3913: Այս մասին տեղեկացնում է Sputnik Georgia-ն:
Վրաստանում այսօր գրանցված ցուցանիշն ամենաբարձրն է համավարակի սկզբից ի վեր:
Նախորդ հակառեկորդն արձանագրվել էր անցյալ շաբաթ, երբ հաստատվել էր վարակման 196 դեպք:
Միաժամանակ ապաքինվել է 1574 պացիենտ, մահացածների թիվը հասել է 22-ի: