Սեպտեմբերի 19-20-ը Սևանա լճի ափին անցկացվել է փաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) Հայաստանի առաջնությունը: Մեծահասակների, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող մարզիկների և կանանց մրցումներին մասնակցել է 120 մարզիկ` հանրապետության բոլոր մարզերից:
Ըստ քաշային կարգերի առաջնության չեմպիոնական կոչումը նվաճել են`
Մեծահասակներ
52 կգ - Հրաչյա Աբգարյանը (Էջմիածին)
56 կգ - Էդգար Բադալյանը (Հրազդան)
60 կգ - Սերգեյ Հովհաննիսյանը (Մասիս)
67.5 կգ - Էրիկ Խաչատրյանը (Ապարան)
75 կգ - Վլադիմիր Մանուկյանը (Արտաշատ)
82.5 կգ - Արտյոմ Սոլոյանը (Մեծավան)
90 կգ - Արարատ Շահինյանը (Երևան)
100 կգ - Կարեն Մարտիրոսյանը (Հրազդան)
110 կգ - Հայկ Աֆյանը (Աբովյան)
125 կգ - Վահան Սարոյանը (Երևան)
+125 կգ - Ջանիբեկ Ղազարյանը (Մարտունի)
Երիտասարդներ
44 կգ - Հայկ Պետրոսյանը (Տաշիր)
48 կգ - Աղվան Մանուկյանը (Մարտունի)
52 կգ - Նարեկ Մազմանյանը (Սպիտակ),
56 կգ - Արամ Ավետիսյանը (Հայրավանք),
60 կգ - Հովսեփ Յավրումյանը (Տաշիր),
67.5կգ - Ջոնիկ Եսայանը (Սպիտակ),
75 կգ - Սամվել Ղազարյանը (Արարատ),
82.5 կգ - Գրիգոր Հարությունյանը (Կարբի),
90 կգ - Էրիկ Գևորգյանը (Հայրավանք),
100 կգ - Կարեն Բարսեղյանը (Արարատ),
110 կգ - Արթուր Սիրականյանը (Մարտունի),
+110 - Գոռ Գասպարյանը (Սպիտակ)
Կանայք
44 կգ - Աննա Սիմոնյանը (Վանաձոր)
48 կգ - Աննա Ղազարյանը (Դիլիջան)
52 կգ - Մալենա Կարագյոզյանը (Երևան)
56 կգ - Երջանիկ Բոյախչյանը (Սպիտակ)
60 կգ - Արփինե Գրիգորյանը (Երևան)
67.5 կգ - Ալվարդ Մանուկյանը (Սպիտակ)
90 կգ - Աննա Մկրտչյան (Երևան)
+90 կգ - Դիանա Բարսեղյան (Երևան)
Հաշմանդամություն ունեցող մարզիկների պայքարում հաղթել են`
44 կգ - Արսեն Առաքելյաըն (Հայրավանք)
48 կգ - Համլետ Հովսեփյանը (Երևան)
67.5 կգ - Գևորգ Աֆրիկյանը (Գավառ)
75 կգ - Հակոբ Ղազարյանը (Երևան)
Թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզը, երկրորդ տեղում Լոռու մարզն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Արագածոտնը: Առաջնությունում գրանցած արդյունքներով Ջոնիկ Եսայանը (135 կգ արդյունք), Արտյոմ Սոլոյանը (180 կգ) և Գևորգ Աֆրիկյանը (92.5 կգ) Հայաստանի ռեկորդներ են սահմանել: Չեմպիոններն իրենց հաղթանակներն ու ռեկորդները նվիրել են Հայաստանի Անկախության օրվան: