Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Վերջիններս հանդես են եկել նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններով, ներկայացրել են նաև առկա խնդիրները և ձեռքբերումները: Ա. Ղուկասյանը խստորեն հանձնարարել է.
Հետևողականություն ցուցաբերել հարկերի հավաքագրման ուղղությամբ, քայլեր ձեռնարկել մարզի ընդհանուր ցուցանիշը 100 տոկոսի հասցնելու նպատակով:
Դպրոցներում անընդհատ վերահսկել համաճարակային կանոնների պահպանումը:
Ամենօրյա ռեժիմով հետևել մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին և զեկուցել աշխատանքների որակի, ընթացքի և ժամկետների վերաբերյալ:
Շարունակել հետևողականություն ցուցաբերել համայնքներում ավագանիների աշխատանքի նկատմամբ:
Վերահսկողության տակ պահել համայնքներում հողահատկացումների, ինչպես նաև ապօրինաշինությունների հետ կապված գործընթացը և այլն: Քննարկվել են մի շարք օրախնդիր այլ հարցեր ևս: