Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը ավարտել է միջազգային կարիերան։
«Ազգային հավաքականին հրաժեշտ տալը իմ կարիերայի ամենաբարդ որոշումն է, բայց ես զգացի, որ եկել է ժամանակը, ու պետք է որոշում կայացնել։ Վայելել եմ իմ երկրի համար անցկացրած յուրաքանչյուր խաղը, ու աշխարհի առաջնության անմոռանալի պահերը միշտ կլինեն կյանքիս լավագույն հիշողություններից մեկը»,- ասել է 33-ամյա ֆուտբոլիստը։
Խորվաթիայի հավաքականի կազմում Ռակիտիչը անցկացրել է 106 խաղ ու հեղինակել 15 գոլ։ Ազգային թիմի հետ նա հասել է աշխարհի 2018 թ. առաջնության եզրափակիչ, որտեղ զիջել է Ֆրանսիային։