ՆԱՏՕ-ի Բրյուսելի կենտրոնակայանում ավարտվել է Հունաստանի ու Թուրքիայի ռազմական պատվիրակությունների հինգերորդ հանդիպումը: Այս մասին տեղեկացրել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից՝ գրում է Anadolu գործակալությունը:
Բանակցությունները կրում են աշխատանքային բնույթ և ուղղված են Միջերկրական ծովի արևելյան հատվածում լարվածություն թույլ չտալու նպատակով միջոցառումների կազմակերպման համակարգմանը:
Անկարայի ու Աթենքի միջև երկխոսություն սկսելու որոշումը կայացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հեռախոսազրույցի ժամանակ: