Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհրաժեշտ է վերաձևավորել այնպես, որ համաշխարհային անվտանգության համակարգն առավել արդյունավետ լինի՝ փոխանցում է Anadolu գործակալությունը:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արդար ու հաստատուն չէ, և «ավելի քան 7 մլրդ մարդու ճակատագիրը հանձնված է հինգ երկրների ողորմածությանը»:
«Մենք բոլորս տեսնում ենք, որ չենք կարողանում հաղթահարել այսօրվա փորձությունները մի կառույցի օգնությամբ, որը ձևավորվել է անցյալ դարի պահանջներին համապատասխանեցված»,- հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: