«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն այսօր ԱԺ ճեպազրույցի ընթացքում հերքեց տեղեկությունը, որ պատրաստվում է վայր դնել մանդատը և աշխատանքի անցնել արդարադատության նախարարությունում՝ փոխնախարարի պաշտոնում:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ն պատգամավորներ, որոնք պատրաստվում են վայր դնել մանդատը՝ կապված ՍԴ դատավորների ընտրության հետ, Գրիգորյանն ասաց, որ խմբակցությունում, բացի աշխատանքային գործընթացից, այլ բան չի կատարվում:
«Եթե կլինեն պատգամավորներ, որոնք նման քայլի անհրաժեշտություն կտեսնեն, կարծում եմ՝ իրենք պետք է մեկնաբանեն և պատճառներն ասեն: Իրականում եթե հետևենք մամուլին, հենց մեր գործունեության սկզբից տարատեսակ նման տեղեկություններ հրապարակվում են, և եթե բոլորը համապատասխանեին իրականությանը, հիմա երևի «Իմ քայլի» նախընտրական ցուցակը սպառված կլիներ»,- ասաց Գրիգորյանը: