Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակում է քննել «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալների պաշտպանների միջնորդությունը մայր գործի նյութերն իրենց ամբողջությամբ տրամադրելու վերաբերյալ։
Պաշտպանները պահանջել են գործի նյութերը ամբողջ ծավալով, որն առկա է 2008 թվականի մարտից մինչ այս պահը։
Մեղադրանքը պաշտպանող դատախազ Գևորգ Բաղդասարյանի խոսքով՝ պաշտպանական կողմը զրկված չէ ապացույցներ պահանջելու հնարավորությունից, իսկ կողմերի մրցակցության սկզբունքը չի խախտվել։