Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի այսօրվա միջնորդությունը:
Հիշեցնենք՝ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդեց նախաքննության ընթացքում քննիչ Հրաչյա Մուշեղյանի հավաքած ապացույցները ճանաչել անթույլատրելի և հանել քրգործի նյութերից:
Դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց՝ նշելով, որ ներկայացված միջնորդությունը հիմնավոր չէ, դրա հիմքում դրված փաստարկներն ընդունելի ու տրամաբանական չեն։ Մեղադրող կողմը խնդրեց առանց քննության թողնել այս միջնորդությունը։
Դատարանը կողմերի դիրքորոշումները լսելուց հետո անբավարար համարեց Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը և մերժեց այն: