Դենգե տենդով հիվանդացած մարդիկ կարող են ունենալ կորոնավիրուսի իմունիտետ: Նման վարկած է առաջ քաշել ԱՄՆ համալսարաններից մեկի պրոֆեսոր Միգել Նիկոլեսիսը: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Ըստ Միգել Նիկոլեսիսի վարկածի՝ պարզվել է, որ կորոնավիրուսի առավել ցածր ցուցանիշով երկրներում այս և անցյալ տարի բռնկվել է դենգե տենդը:
Միգել Նիկոլեսիսի կանխատեսումների համաձայն՝ եթե դենգե տենդի ու կորոնավիրուսի կապը ճշգրիտ լինի, ապա դենգեով հիվանդանալը կամ դրա դեմ պատվաստումը կարող են ապահովել կորոնավիրուսից պաշտպանություն:
Հիշեցնենք, որ դենգե տենդը սուր վարակիչ հիվանդություն է, որի հետևանքով առաջանում են թունավորում, մկանային ու հոդերի ցավեր, ցան, ինչը կարող է հանգեցնել ավշահանգույցների մեծացման: Ամեն տարի այս հիվանդությունից մահանում է մինչև 20 հազար մարդ: