Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 11։16-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի Վարդի թաղ կոչվող թաղամասում հայտնաբերվել է չպայթած ական:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետի օպերատիվ խումբը։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն՝ մինչ սակրավորական խմբի ժամանումը:
Պարզվել է, որ հայտնաբերվածը ուսումնական հակատանկային ական է։
N զորամասի սակրավորական խումբն ականը տեղափոխել է անվտանգ տարածք։