Միացյալ Նահանգներում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի ավելի քան 52 հազար նոր դեպք: Այս մասին հայտնել է ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանը՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացության օրական ցուցանիշը կազմում է 356: Նախօրեին կորոնավիրուսից վարակվել էր մոտ 39 հազար մարդ, մահացել՝ 230-ը:
Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով ընդհանուր առմամբ վարակվել է ավելի քան 6.8 մլն մարդ: Մահացության ընդհանուր թիվը մոտենում է 200 հազարի: