Այսօր Երևանում ՊՆ վարչական համալիրում հանդիպել եմ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Իմ խոսքում ընդգծել եմ, որ հայոց բանակը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում գլխավոր դերակատարում ունի, և այդ համատեքստում շարունակական ու համատեղ ջանքերի շնորհիվ պետք է անընդհատ ընդլայնվեն մեր ռազմական կարողությունները:
Քննարկել ենք մեր միասնական հայրենիքի անվտանգության համակարգի խնդիրները»,- գրել է Հարությունյանը: