ԱՀ Պահպանողական կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում.
«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ, այսօր ես հանձնել եմ COVID-19-ի թեստ, որի պատասխանը դրական է։ Այժմ մեկուսացած եմ և կաշխատեմ օնլայն ռեժիմով։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կապի մեջ կլինեմ սովորականի պես։
Շփման շրջանակս մեծ է։ Բոլոր նրանց, ովքեր շփվել են ինձ հետ վերջին երկու-երեք օրերի ընթացքում, խնդրում եմ թեստ հանձնել։ Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն»,- գրել է նա։