Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և կից նախագծերի փաթեթը: Նախագծին կողմ քվեարկեց 99 պատգամավոր:
ԱԺ նախագահը նշեց, որ 3 ժամվա ընթացքում գլխադասային հանձնաժողովը գրավոր առաջարկներ կընդունի, այնուհետև կքննարկի առաջարկները, որից հետո միայն ԱԺ լիագումար նիստում օրինագիծը կքննարկվի երկրորդ ընթերցմամբ:
Նշենք՝ նախագծով առաջարկվում է ստեղծել սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ, որը կմիավորի մեկ միասնական մեթոդաբանությամբ և մեկ կառույցի կողմից շահառուի կարիքների գնահատումը և տարաբնույթ աջակցության տրամադրումը՝ ներառելով զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և այլ համալիր ծառայություններ: