Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ՊԵԿ միջնորդությունը: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նշենք՝ Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում՝ ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա գտնվում է հետախուզման մեջ: