Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Նախագահ Զուրաբիշվիլին ընդգծել է, որ Վրաստանը մեծապես կարևորում է բարիդրացիական ու փոխշահավետ հարաբերությունների զարգացումը գործընկեր և բարեկամական երկրի՝ Հայաստանի հետ:
«Վստահ եմ, որ մեր երկու կառավարությունների միջև գերազանց համագործակցությունն ու ակտիվ փոխգործակցությունը հետագայում էլ կշարունակվեն և կզարգանան՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:
Համավարակը մարտահրավեր էր մեր երկու երկրների համար, սակայն լիահույս եմ, որ համակարգված ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի դուրս գալ այս համաշխարհային ճգնաժամից, և կկարողանանք հաղթահարել հետագա սոցիալական ու տնտեսական դժվարությունները»,- ասվում է Վրաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:
Սալոմե Զուրաբիշվիլին նախագահ Արմեն Սարգսյանին մաղթել է առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: