Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Աբելային` Անկախության օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մալթայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին հետագա առաջընթաց և բարգավաճում:
Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու և հարստացնելու մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը նոր ծրագրերով և նախաձեռնություններով։
Լիահույս եմ, որ մեր երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցությունն առավել կզարգանա՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»: