Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը սեպտեմբերի 21-ը հռչակել է Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր»:
«Արմենպրեսը» ստորև ներկայացնում է հռչակագրի ոչ պաշտոնական թարգմանությունը։
Այսպիսով, ես՝ Վաշինգտոնի քաղաքապետս, 2020 թ. սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում հայտարարում եմ որպես «Հայաստանի անկախության օր»։
Հռչակագիր
Սեպտեմբեր 21, 2020
Հաշվի առնելով, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը, և այս տարին նաև նշանավորվում է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը, և
հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ ունի համաձայնագրեր, որոնք առնչվում են առևտրային ներդրումներին, ամրապնդում են ժողովրդավարական հաստատությունները և խթանում կայուն և ներառական տնտեսական աճը, և
հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղակայված է Վաշինգտոնում և աջակցում է մշակութային բազմազանությանն ու Վաշինգտոնի հանրային դպրոցների Դեսպանընկալության ծրագրի միջոցով մեր ուսանողների կրթական հարստացմանը, և
հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ամրապնդել մեր երկու երկրների միջև գործընկերությունը՝ հարաբերություններն առավել զարգացնելու և բարի կամք հաստատելու համար,
շնորհավորում եմ Հայաստանի դեսպանությանն Անկախության տոնի տոնակատարության առթիվ և ակնկալում Ձեր շարունակական համագործակցությունը Վաշինգտոնի հետ։
Այսպիսով, ես՝ Վաշինգտոնի քաղաքապետս, 2020 թ. սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում հայտարարում եմ որպես «Հայաստանի անկախության օր»: