ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս տարի նշում է կազմակերպության հիմնադրման 75-ամյակը: Միջոցառումն անցկացվելու է սեպտեմբերի 22-29-ը տեսաուղերձների ձևաչափով, ելույթ են ունենալու 119 պետությունների ղեկավարներ և 54 կառավարությունների ղեկավարներ՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել են իրենց ներկայության հավանականության մասին:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձը նախատեսված է սեպտեմբերի 22-ին: