ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ շնորհավորելով Անկախության տոնը:
«Տո՛նդ շնորհավոր, մե՛ր հայրենիք
1991 թ. սեպտեմբերի 21-ը անկախության հոգեվիճակից երբեք չհրաժարված ազգի դարավոր գոյապայքարի մեջ հասունացած վերջնագիր էր, սեփական ճակատագիրը տնօրինելու արժանապատիվ ընտրություն:
Ինքնիշխան, ազատ ու անկախ Հայաստանը վերջապես դարձավ դարակազմիկ իրողություն, որին հաջորդող տարիները մեզ պարտավորեցրին ամեն օր փայփայել հերոսների սխրանքներով սրբագրված Հայաստանի երրորդ հանրապետության գոյությունը, պայքարել նրա քաղաքացու արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի համար:
Անցյալը գիտակցող, ներկան նորոգող և ապագան կառուցող պետություն է Հայաստանի երրորդ հանրապետությունը:
Հզոր Հայաստանը երազանք չէ, այլ նպատակ, որը իրագործել կարող ենք ամենօրյա հոգատարությամբ ու նվիրվածությամբ:
Եվ դա է երախտիքը մեր ավագ սերնդին ու հայրենիքի համար զոհված հայորդիներին:
Անելիքները շատ են, և մենք միասին պետք է շարունակենք մեր հայրենիքի հաղթարշավը`
Ի շահ մեր պետության
Ի բարօրություն մեր հայրենիքի»,- գրել է նախարարը: