Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումները Եռաբլուրի զինվորական պանթեոնից են սկսվում։ Հայաստանի ու Արցախի բարձրագույն ղեկավարությունը, հոգևոր դասը հուշահամալիրում են՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։
1991-ին, երբ հայ ժողովուրդը մի մարդու նման «այո» ասաց ԽՍՀՄ-ից անկախանալուն, շատերն իրենց կյանքը չխնայեցին նորաստեղծ պետության սահմանների պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար։ Արցախյան ազատամարտում, նաև դրանից հետո՝ արդեն 29-ամյա հանրապետության հերոսներից շատերը հենց Եռաբլուրում են հանգչում։
Հայրենիքի անկախությունը հայ ժողովրդի դարերի երազանքն էր, երազանքը կատարվում է, երբ դրան հավատում են՝ նախագահ Սարգսյանն է նկատում ու կոչ անում՝ վստահ քայլելով առաջ գնալ նաև այսօր։
Անկախությունը երաշխավորը սահմանին կանգած զինվորն է ու հզոր բանակը։ Հայ ադրբեջանակն սահմանի հուլիսյան էսկալացիայից հետո արդյոք հնարավո՞ր է շարունակել բանակցությունները հարցին պաշտպանության նախարարն արձագանքում է՝ անհոգ եղեք, մենք ուժեղ ենք։
Հայաստանը հստակ է իր մոտեցումներում. խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի՝ սա էլ ընդգծեց արտգործնախարար Մնացականյանը։ Խոսելով Մինսկի խմբի վերջին հայտարարությունից, որով համանախագահները հայտնել էին «առանց նախապայմանների լուրջ առարկայական բանակցությունները վերսկսելու նպատակի» մասին՝ նախարարն ասաց՝ հավանական հանդիպման համար այժմ խորհրդակցում են, բայց օր ու ժամ դեռ որոշված չէ։
Ադրբեջանի նախագահի՝ օրերս արած հայտարարությունն էլ, թե Հայաստանն է տապալում բանակցային գործընթացը, Մնացականյանը առանց մեկնաբանության թողեց, միայն նկատեց՝ շատ հուզական էր։