ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ծաղկեպսակ են դրել և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: