Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Անկախության օրը իրական համահայկական տոն է: Անկախ Հայաստանը նորարար, մրցունակ, ազատ ու հզոր Հայաստանն է: Այս տարի սփյուռքի մեր հայրենակիցներից շատերը զրկված են հայրենիք գալու հնարավորությունից, սակայն վստահ եմ, որ դուք ձեր մտքերով մեզ հետ եք:
Հայաստանը յուրաքանչյուր հայի համար նախևառաջ ապրելու երկիր պիտի լինի, և ուրախ եմ, որ այսօր այն քայլում է առաջընթացի ճանապարհով: Իսկ մինչ դուք կժամանեք Հայաստան, ես և լիբանանահայ փոքրիկ Լորին Երևանի սրտից շնորհավորում ենք համայն հայությանը»,- ասված է ուղերձում:
Լուսանկարը՝ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Ֆեյսբուքի էջից: