«Զվարթնոց» տաճարում մեկնարկել է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը։ Սահմանամերձ Այգեպար գյուղի բնակիչ Սամվել Ուդումյանը մրցանակ հանձնեց ժամկետային զինծառայող Նարեկ Հակոբյանին՝ որպես զինվորի հավաքական կերպարի։
Ուդումյանը նշեց, որ հայոց բանակի զինվորին մրցանակ հանձնելն իր համար մեծ պատիվ ու պարտավորություն է։ Նա շեշտեց, որ հայոց բանակն անվիճարկելի բարձր արժեք է, համազգային հպարտություն։
«Մեր զինուժի անառարկելի ձեռքբերումների մեջ շատ կարևոր է նրա մարտունակությունը, հզոր, խրոխտ ոգին, բոլոր մակարդակների զինծառայողների բարձր պատրաստվածությունը, հանուն հայրենիքի ամենաթանկը՝ կյանքը զոհաբերելու մարտիկի հանձնառությունը։
Այս որակները հատկապես ակնառու դրսևորվեցին ապրիլյան պատերազմի, հուլիսյան սահմանային կռիվների ժամանակ՝ հակառակորդի թվային գերակայությանը որպես կանոն հակադրվեց մեր զինվորի տոկունությունն ու կամքը, արիությունն ու խիզախությունը, ինչպես նաև ամենադժվարին իրավիճակներում ճիշտ ու արագ կողմնորոշվելու, համարժեք որոշումներ կայացնելու, երբեմն նույնիսկ համապատասխան գործողություններ իրականացնելու մեր սպաների կարողությունն ու հմտությունը»,- ասաց Այգեպար գյուղի բնակիչը։
Ռուբեն Սանամյանն էլ իր բոլոր զինակիցների անունից շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար` նշելով
«Վստահեցնում եմ, որ այսօր հայ զինվորականն ունի բարձր մասնագիտական գիտելիքներ ու կարողություններ, մարտունակ է և ամուր կանգնած Հայոց երկրի սահմաններին: Անկոտրում վճռականությամբ, հաղթողի հոգեբանությամբ պատրաստ է կատարել իր առջև դրված յուրաքանչյուր խնդիր»: