Նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության տոնի առթիվ զինվորական կոչումներ է շնորհել մի շարք զինվորականների:
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցների պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով՝
Ավագ Վալոդյայի Մարգարյանին Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ
Ռուբեն Պետրոսի Շատախյանին Ազգային անվտանգության ծառայության վարչության պետ, գնդապետ
Հրայր Գարիկի Ավետիսյանին Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, փոխգնդապետ
Գոռ Նելսոնի Շիրինյանին Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի բաժանմունքի պետ, մայոր:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Իվանի Լալայանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաս-տանի Հանրապետության մշտական ներկայացուցչության Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Մհեր Արմոյի Շիրինյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալբերտ Ռազմիկի Բաղդասարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Պողոսի Մարգարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: