ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական
ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Շուրջ երեք տասնամյակ մենք կառուցում ենք մեր անկախ պետությունը, որ համայն հայության իղձն է եղել և դարձել Հայաստանի ժողովրդի միասնական կամքի արտահայտությունը: Այդ կամքն անցած տարիների ընթացքում անասելի փորձությունների ենթարկվեց և ավելի ամրացավ՝ անցնելով դաժան պատերազմի, շրջափակման, սոցիալական ու տնտեսական բազում դժվարությունների միջով, որոնց առջև մեր ժողովուրդը ոչ մի վայրկյան չընկրկեց»: