Սեպտեմբերի 21-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 193 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 3695 է` տեղեկացնում է կառավարության stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 40 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1534 մարդ: Վարակից երկրում մահացել է 20 մարդ:
Ներկայումս կարանտինային գոտում է գտնվում 4988 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 836 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: