Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է դատախազություն հայց ներկայացնել հունական Dimokratia թերթի ղեկավարության դեմ՝ գլխավոր էջում իրեն հայհոյելու համար՝ հաղորդում է Anadolu-ն:
Թուրքիայի առաջնորդի ներկայացուցիչները ցանկանում են դատել հունական թերթը երկրի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի՝ «Նախագահի հասցեին հանրային վիրավորանքի» համաձայն: «Այն փաստը, որ Հունաստանի հասարակությունը չարձագանքեց սկանդալային հրապարակմանը, խոսում է այն մասին, որ դեգրադացիան չի սահմանափակվում լրագրության շրջանակներում»,- ընդգծել է Էրդողանի փաստաբանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը ցանկանում է բանակցություններ սկսել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ և փորձել կարգավորել հակամարտությունը, որը ծագել է Արևելյան Միջերկրականում հորատման իրավունքի շուրջ: Իսկ դրանից առաջ թուրքական իշխանությունները տասնյակ տանկեր տեղափոխեցին Հունաստանի հետ սահման: