Զվարթնոցի տաճարում մեկնարկել է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը:
Հիշեցնենք՝ 2019 թ. սկիզբ է դրվել «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը, որն արդեն ավանդույթ է դառնում, որ տեղի է ունենում սեպտեմբերի 21-ին:
Հաղորդաշարի հերոսներից 12-ը ստանում են «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը: Եվս մեկն էլ արժանանում է գլխավոր մրցանակի, որը հանձնում է ՀՀ վարչապետը:
Այս տարի նաև երկու հատուկ մրցանակ է նախատեսված: Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար խորհրդանշական մրցանակ կստանան բուժաշխատողները, իսկ հուլիսյան հերոսական մարտերի համար՝ զինվորականները:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր՝ արդեն երկրորդ տարին Անկախության օրը կնշվի՝ մեծարելով ՀՀ քաղաքացուն:
Մրցանակաբաշխությունը ժամը 22:00-ին կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության եթերում: