«Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ, Երևան քաղաքում կազմակերպել է մի շարք մարզական և մշակութային միջոցառումներ:
Մասնավորապես` Ազատության հրապարակի հարակից տարածքում անցկացվել են K1 ֆեդերացիայի մասնակիցների բացօթյա մարզումներ, մոտոերթ` Երևանի կենտրոնից դեպի Հաղթանակ զբոսայգի, Մայր Հայաստան թանգարանի հարակից տարածքից` հեծանվավազք դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն, ամենագնացներով երթ Եռաբլուրից դեպի Ազատության հրապարակ:
Կազմակերպվել է նաև քայլերթ Ազատության հրապարակից դեպի Աբովյան փողոց, որին մասնակցել և կատարումներով հանդես են եկել «Երևանյան թմբուկներ» խումբը, «Միլեն» շոու բալետը, ՀՀ ՊՆ զինվորական նվագախումբը: Ցուցադրական ելույթով հանդես է եկել նաև ՀՀ ՊՆ պատվո պահակախումբը: