«Հարավային Աֆրիկան խնդիր է դրել ՄԱԿ-ի 75-ամյակի առթիվ անցկացվելիք հոբելյանական հանդիպումներն օգտագործել կասզմակերպության, մասնավորապես, նրա Անվտանգության խորհրդի բարեփոխումները խթանելու համար»,- ասել է Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամապոսան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նախագահի կարծիքով՝ ավելի քան մեկ միլիարդ բնակչություն ունեցող մայրցամաքը պետք է մշտական ներկայացուցչություն ունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Դա անհրաժեշտ է, ի թիվս այլ հարցերի, գլոբալ առողջապահական խնդիրները լուծելու, պատերազմները կամ բնական աղետները կանխելու համար:
Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի մշտապես գործող կառույց է, որը պատասխանատու է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար: Այն բաղկացած է հինգ մշտական անդամ երկրներից՝ Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, ինչպես նաև տաս ժամանակավոր պետություններից: