Արցախի առողջապահության նախարարության տվյալներով՝ hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք: Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ, մեկը՝ Շուշի քաղաքի բնակիչ են, մյուսը ժամանել է Ռուսաստանի Դաշնությունից: Նրանց մոտ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 367 մարդու մոտ, որից 320-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 45, ընդհանուր մեկուսացված է 84 քաղաքացի:
Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 105 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 13 600 փորձանմուշի հետազոտություն: